ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2018 14:13
Չարենցավանի երկաթգծի կայարանի շինությունից կատարված գողությունը բացահայտվեց
Օգոստոսի 14-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, կոտրված պատուհանից մտել են Չարենցավան քաղաքի երկաթգծի կայարանի շինություն և գողացել պատուհանի ալյումինե 21 փեղկ և ալյումինե 2 դուռ:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողություն կատարած անձը 17-ամյա Ն.Ն.-ն է, որը ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: