ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.08.2019 17:13
Չարաշահումներ Արագածոտնի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքի ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2014 թվականի դեկտեմբերին «Թաթուլ համայնքի արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվին համայնքի բյուջեից փոխատվությամբ տրամադրել է 3 միլիոն 550 հազար դրամ` 2018-2020թթ. ընթացքում համայնքի բյուջե վերադարձնելու պայմանով, բայց մինչ օրս որևէ գումար չի վերադարձվել: Բացի այդ, 2015թ. հունվարի 22-ին թիվ 5 որոշմամբ նույն կոոպերատիվին 2015-2017 թթ. ընթացքում փոխատվությամբ հատկացվել է մոտ 11 միլիոն 200 հազար դրամ` 6 տարվա ընթացքում մարելու պայմանով, սակյան նույն օրը կազմվել է մեկ այլ փաստացի կեղծ թիվ 5 որոշում` հիշյալ կոոպերատիվին նույն ժամանակահատվածում փոխատվությամբ մոտ 9-ը միլիոն դրամ հատկացնելու մասին:
Նշվածներից զատ, տվյալներ են ձեռք բերվել, որ 2016թ. սկսած համայնքապետարանի կողմից համայնքի կարիքների համար «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունից ձեռք բերված խմելու ջրի համար բնակիչներից հավաքագրված գումարների մի մասը համայնքի ղեկավարը յուրացրել է` պետությանը պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
Պաշտոնեական դիրքն օգտագործելով գումարներ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: