Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.01.2013 10:29
Ուրիշի ողբերգությունից ու վշտից սենսացիա սարքելու ճանապարհը անհեռանկար է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացվող պատմությունը ողբերգություն է, ոճիր, սակայն զանգվածային լրատվամիջոցներից մեկը, հերթական անգամ գնաց ողբերգությունից սենսացիա սարքելու ճանապարհով, շտապեց փողհարել, թե իբր ոստիկանությունն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում անհետ կորածին հայտնաբերելու ուղղությամբ: Ավելին, ողբերգությունը դարձրեց ոստիկանության վրա չարախնդալու առիթ: Ցավալին այն է, որ փողհարողներին նվագակցողներ էլ գտնվեցին:
Գուցեև ձեռնպահ մնայինք սրան արձագանքելուց, եթե աչառությունն ու անսրտությունը չանցնեին բոլոր սահմանները: Երբ լուր եք հրապարակում ու տիրաժավորում այդ լուրը, մի պահ գոնե մտածեք. ողբերգություն է, ոճիր: Ու բառերի հետևում մարդկային ճակատագրեր են, հարազատին կորցրած ծնողի ու զավակի վիշտ է: Երբ չարախնդում եք ոստիկանների վրա` մտածեք. քանի դուք պարպում էիք Ամանորի ճոխ սեղանները, նրանք` ջահել օպերները, անհետ կորածի լուսանկարը ձեռքին փնտրում էին դիահերձարաններում:
Եվ կուշտուկուռ Ամանորը դեռ չմարսած՝ հիմա էլ որոշեցիք ոստիկանությանը զրպարտելու հաճույքը վայելել...
Ոստիկանությունը, իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ, հիշյալ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ծառայողական քննություն նշանակեց, երբ հանցագործությունն արդեն իսկ բացահայտված էր հենց հրապարակման օրը...
Եվ հենց ծառայողական քննությամբ էլ հաստատվեց, որ ոստիկաններն, իսկապես աշխատել են, աշխատել են արագ ու արդյունավետ: Ծանր հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու գործում աչքի ընկած օպերլիազորները ոստիկանության պետի հրամանով ներկայացվել են խրախուսման:
Իսկ թե ինչ էր եղել իրականում՝ տեսանյութում:
Հունվարի 4-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ որդին` 1965 թվականին ծնված Արա Հունանյանը, նախորդ օրը, ժամը 14-ի սահմաններում, դուրս է եկել տնից և անհետ կորել:
Հաղորդումն ստանալուն պես ոստիկանները ձեռնամուխ եղան Հունանյանին հայտնաբերելու գործին: Առաջնահերթ զրույցներ անցկացվեցին անհետ կորածի ծանոթ-հարազատների հետ, հեռախոսագրեր ուղարկվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և բաժիններ, ոստիկանության մարզային վարչություններ, հարցումներ ուղարկվեցին մայրաքաղաքի բոլոր կլինիկական հիվանդանոցներ և դիահերձարաններ, Արա Հունանյանի լուսանկարն ուղարկվեց նաև ոստիկանության ՀԿԼ վարչություն` հեռուստատեսությամբ ցուցադրելու համար:
Ցավոք, անհետ կորածի շրջապատից ստացած որոշ տեղեկություններ հակասական էին, և առժամանակ նույնիսկ շեղեցին քննության ընթացքը: Սկզբնական շրջանում հայտնի էր միայն, որ ընտանեկան անախորժությունների պատճառով Հունանյանի կինը շուրջ մեկ տարի առաջ բաժանվել էր և ապրում էր հայրական տանը: Այդ ընթացքում փոխվել էր նաև Հունանյանի ապրելակերպը: Փորձելով խեղդել բաժանման դառնությունը` նա սկսել էր սփոփանք գտնել ոգելիցի մեջ:
Հետագա աշխատանքով ի հայտ եկան նաև այլ հանգամանքներ և հստակվեց որոնումների շրջանակը:
Հունվարի 8-ի վաղ առավոտյան Դալմայի այգիներում, հիշյալ տնակի հետնամասում կատարված զննությամբ, չոր խոտերի տակ հայտնաբերվեցին արյունոտ շորեր և պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ անհետ կորածի` Արա Հունանյանի դիակն էր:
ԱԻՆ աշխատակիցների հետ դուռը բացելուց հետո ոստիկանները տնակում հայտնաբերեցին արյան հետքեր: Պարզ էր, որ սպանությունը կատարվել էր հենց այս տնակում:
Հունվարի 10-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները ղեկավարությանը զեկուցեցին, որ սպանությունը բացահայտված է:
Խաչաձև հարցաքննությունների և անհերքելի ապացույցների ճնշման տակ Սերգո Երեմյանը խոստովանեց մեղքը, պատմեց սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
1960 թ. ծնված Երեմյանը սպանության համար արդեն մեկ անգամ դատապարտվել էր դեռևս 1983 թվականին: 13 տարի կալանավայրում անցկացնելուց հետո Երեմյանը կրկին կանգնելու է դատարանի առաջ` նույն հանցանքի համար:
Կատարվում է նախաքննություն: