ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2018 14:48
Ուսուցման առավելությունները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
- Ուսանելու օրվանից սովորողը համարվում է ՀՀ ոստիկանության ծառայող,
- ուսման ողջ ժամանակահատվածի ընթացքում սովորողը ստանում է վարձատրություն՝ ՀՀ–ում նվազագույն ամսական աշխատավարձի չափով,
- գերազանց առաջադիմության դեպքում սովորողը ստանում է նաև ՀՀ ոստիկանության պետի անհատական կրթաթոշակ,
- սովորողները կարող են ապրել կրթահամալիրի հարմարավետ հանրակացարանում,
- ուսման տևողությունը 4 տարի (ակադեմիա) և 2 տարի (քոլեջ) է,
- սովորողը ստանում է բարձրագույն իրավաբանական կրթություն (ակադեմիա) և միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանության սպա» որակավորմամբ ուսուցում,
- ավարտելիս սովորողին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ»-ի կոչում,
- ավարտելիս սովորողը նշանակվում է ծառայության ՀՀ ոստիկանությունում՝ միջին խմբի (ակադեմիա) և տեսուչի (քոլեջ) պաշտոններում: