ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2019 18:09
Ուղևորուհին կանխել է գողությունը
Մայիսի 19-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ծառայողները «Հաղթանակ» կամրջի մոտից, ավտոբուսի սրահից գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գուրգեն Ա.-ին և 1995 թ. ծնված Մարատ Ս.-ին, ինչպես նաև ներկայացրել երկու քաղաքացուհիների:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Մաշտոցի պողոտայում թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում Գուրգեն Ա.-ն փորձել է գողություն կատարել քաղաքացուհու պայուսակից, սակայն չի հասցրել, քանի որ նկատվել է մյուս ուղևորուհու կողմից:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: