ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.05.2014 11:46
Ուղևորուհին «Ֆորդ Տրանզիտ»-ի պահախցիկից գումար է գողացել
Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Նարինե Հ.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրն առավոտյան «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքից Երևան ուղևորվելիս, երբ վարորդը մեքենան կայանել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում, դեղատան մոտ, ինքը օգտվելով վարորդի բացակայությունից` սրահի պահախցիկից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 1.215.700 դրամ: Նշված գումարից 11.000 դրամը ծախսել Երևան քաղաքի Մալաթիայի շուկայում, այնուհետև գնացել է Էջմիածին, որտեղ էլ վարորդի պահանջով մնացած գումարը վերադարձրել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կումայրիի բաժին: