ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2014 09:53
Հերթական «Ուղիղ կապը» ոստիկանությունում
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Հոկտեմբերի 14-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հեռախոսազանգերին, որոնք վերաբերում էին վերջին շրջանում համացանցում տարածում գտած կիբերհանցագործությունների առավել տարածված ձևերին, դրանցից խուսափելու ուղիներին, ինչպես և կիբերհանցագործություններին առնչվող այլ հարցերի, տրվել են սպառիչ պատասխաններ:
Օրվա թեմայի հետ չառնչվող մի շարք հարցերի վերաբերյալ էլ քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:
Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: