ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.06.2015 16:41
Գյումրիում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվողի դիակը
Մայիսի 31-ին, ժամը 11.45-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողին է մոտեցել մի տղամարդ և հայտնել, որ Գյումրիի Մովսես Խորենացու թիվ 31/19 հասցեում գտնվող խանութի հետնամասում անհայտ քաղաքացու դիակ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ հայտնաբերվել է ոստիկանության Մուշի բաժնի կողմից մայիսի 24-ից որպես անհայտ կորած որոնվող, 1972 թ. ծնված Հովհաննես Խաչատրյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Ավելի վաղ ոստիկանությունը տարածել էր հետևյալ հաղորդագրությունը
Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։
Արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ սև:
Հագին եղել է սև սվիտեր, սպորտային սև տաբատ՝ սպիտակ գծերով, դարչնագույն կոշիկներ։
Հովհաննես Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 0312-5-85-54, 3-18-61, 3-18-23, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։