ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.05.2014 16:10
Որ տոնը տոնական լինի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Մայիսի 1-ն է` Աշխատանքի և աշխատավորության օրը: Եվ օրը ոչ միայն ոչ աշխատանքային, այլև իսկապես տոնական է, առաջին հերթին` երեխաների համար: Սկսեցին գործել զբոսայգիներն ու ատրակցիոնները, հասարակական վայրերում կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ:
Ոստիկանության ստորաբաժանումներն առավոտից ուժեղացված ծառայություն են իրականացնում հասարակական ու ժամանցի վայրերում, այգիներում, հարակից տարածքներում:
Վերահսկվում ու կարգավորվում է տրանսպորտի երթևեկությունը ծանրաբեռնված փողոցներում: Պարեկախմբերի ծառայողները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին, հետևում երեխաների տեղաշարժին, ապահովում հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի տոնը տոնական ընթացք ունենա:
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը կշարունակվի մինչև տոնական օրվա ավարտը: