Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.01.2015 09:05
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ամփոփվեցին 2014 թ. արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Օրակարգում վարչության և ենթական ստորաբաժանումների ծառայողների կողմից 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր, որի զեկուցմամբ հանդես եկավ Երևան քաղաքի վարչության շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը:
Նշվեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձնակազմը հաշվետու ժամանակաշրջանում աշխատել է ծանրաբեռնված, միևնույն ժամանակ՝ լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը` պահպանելով հասարակական կարգ ու կանոն մայրաքաղաքում:
Հանցագործությունների քանակի նվազման միտումը պահպանվել է ողջ տարվա ընթացքում: Երևան քաղաքում արձանագրվել է 7875 հանցագործության դեպք, որը 981 դեպքով պակաս է նախորդ տարվանից: Նվազել են ծանր հանցագործության դեպքերը` 8-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 11-ով:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 214-ով: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողությունների նվազում 383 դեպքով:
Անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 186-ով, 102 դեպքով նվազել են մարմնական վնասվածքները, ծանր մարմնական վնասվածքներն աճել են 22-ով: Արձանագրվել է 4 դեպքով մարդկանց թրաֆիքինգի և 5 դեպքով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների նվազում:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 324 դեպքով, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարները` 207-ով, իսկ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները աճել են 13 դեպքով:
Թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 150 անձ, որից 62-ը ազատազրկվել է, իսկ 137-ը՝ ենթարկվել վարչական պատասխանատվության:
Առգրավվել կամ կամավոր հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 154 միավոր հրազեն, ձերբակալվել է 34 հանցավոր խումբ՝ 77 անձով, որոնց կողմից կատարվել են 153 հանցագործություններ:
2014 թ. ընթացքում նախկինում չբացահայտված և կասեցված դեպքերից բացահայտվել է 631-ը, նախորդ տարվա 508-ի դիմաց: Ընդ որում, բացահայտված 631 դեպքերից 193-ը եղել են կասեցված՝ հանցագործություն կատարած անձի անհայտ լինելու պատճառով:
Հետախուզման մեջ գտնվող 5788 անձանցից հայտնաբերվել է 754-ը, հայտնաբերվել է նաև այլ երկրների կողմից հետախուզվող 22 անձ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության վետերանները փոխհամագործակցելով տարածքային բաժինների հետ՝ որոշակի աշխատանքներ են կատարել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ: Նրանց ուժերով բացահայտվել է հանցագործության 16 դեպք:
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար կայազորի 1236 աշխատակիցներ խրախուսվել են, իսկ պարտականությունների կատարման մեջ թերանալու և տարբեր խախտումներ թույլ տալու համար կարգապահական տույժեր են ստացել 294-ը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, բացահայտման աշխատանքների ցուցանիշը բարձրացնելու և անձնակազմի կատարողական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: