ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.10.2017 11:11
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Սամվել Զ.-ն, որը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց՝ իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: