ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.04.2019 14:25
Ոստիկանները բերման ենթարկեցին գրպանահատի, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ապրիլի 22-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, Ռուստամ Մ.-ն թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 70-ամյա տղամարդու բաճկոնի գրպանից փորձել է գողանալ 70.000 դրամ արժողությամբ «Սամսունգ» բջջային հեռախոսը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ռուստամ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն և ներկայացվել քննչական բաժին:
Ոստիկանները պարզել են, որ Ռուստամ Մ.-ն նաև ս/թ ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: