ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.04.2019 10:47
Ոստիկանները 61-ամյա հետախուզվողին Ռուսաստանից տեղափոխեցին Հայաստան
Ապրիլի 19-ին, ժամը 00.40-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 61-ամյա Գրիգորի Պ.-ն, որը 2017թ. հուլիսի 25-ից հետախուզվում էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 267.1 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի մեղադրանքով: