ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.07.2019 14:14
Ոստիկանները բացահայտեցին բժշկական կենտրոնում կատարված գողությունը
Հուլիսի 11-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել մի բուժքույր և հայտնել, որ հուլիսի 10-ին, ժամը 11.20-ից 11.40-ն ընկած ժամանակահատվածում, Պարոնյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնի ընդունարանի հանդերձարանում իր պայուսակից գողացել են «Այֆոն 7» բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի 21-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Օստրովսկու փողոցի բնակիչ 21-ամյա երիտասարդը հուլիսի 15-ին, ժամը 15.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: