ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2019 16:19
Ոստիկանները բացահայտեցին հերթական բնակարանային գողությունը
Մարտի 12-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացտվել, որ փետրվարի սկզբից մինչև մարտի 12-ի ժամը 13.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրուհու՝ բնակարանից բացակայելու հանգամանքից, գողացել են խոհանոցի և հյուրասենյակի սեղաններն ու աթոռները, գազօջախը, լվացքի մեքենան և հեռուստացույցը՝ տակդիրի հետ միասին:
Մարտի 12-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, Մուշի բաժին է հրավիրվել 2001 թ. ծնված Ռոբերտ Զ.-ն, որը խոստովանել է, որ մոտ մեկ ամիս առաջ գողությունը կատարել է ինքը եղբոր՝ 1996 թ. ծնված Հենրիկ Զ.-ի հետ, և գողոնի մի մասը թաքցնում է իր տատիկի բնակարանում:
Գողոնի մի մասն առգրավվել է:
Ռոբերտ Զ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: