ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2019 16:21
Ոստիկանները բերման են ենթարկել մի շարք գողությունների հեղինակին
Ապրիլի 9-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ազատության պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Սերոբ Հ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերոբ Հ.-ն հունվար ամսին Նալբանդյան փողոցում գտնվող գեղեցկության սրահից գողացել է փող: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ Կենտրոն վարչական տարածքում կատարել է մի շարք գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: