ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.01.2019 11:07
Ոստիկանները հայտնաբերել են մեքենայի համարանիշեր գողացողին

Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Կոմիտասի պողոտայում կայանված մի «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի ռուսական համարանիշերը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ համարանիշերը գողացել է Երևանի բնակիչ, 34-ամյա Արսեն Նոր-Պարոնյանը: Վերջինս, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 31-ին ներկայացել է Արաբկիրի բաժին ու տվել խոստովանական բացատրություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: