ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.07.2013 19:25
Ոստիկանները պարզեցին իրողությունը
Հուլիսի 3-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք և ծնկի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1924 թ. ծնված Սոնյա Հ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է իրենց թաղամասում ընկնելու հետևանքով, իսկ այնուհետև, «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, հայտնել է, որ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Նույն օրը երեկոյան ոստիկանները պարզել են, որ ժամը 17.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վերածննդի փողոցի կանգառում Սոնյա Հ.-ին «ԳԱԶել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել 1981 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն:
Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, Ժամը 20.30-ին, Ռոբերտ Հ.-ն ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն: