ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2013 12:47
Ոստիկանները պարզեցին իրողությունը
Փետրվարի 23-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Սարգիս Դ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է Արմավիր քաղաքի ավտոկայանում՝ ավտոմեքենաների համար նախատեսված զննման հարթակից վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում Արմավիր քաղաքի ավտոոկայանում, վիճաբանության ժամանակ, Սարգիս Դ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Փետրվարի 24-ին, ժամը 18.30-ին, Կարեն Մ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախաքննությունը շարունակվում է: