ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.07.2013 10:41
Ոստիկանները պարզեցին իրողությունը. երեխան վրաերթի էր ենթարկվել
Հուլիսի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հեծանիվ վարելիս աստիճանավանդակից վայր ընկնելու հետևանքով՝ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, վերին շրթունքի պատռված վերք» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա տղա:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխան վնասվածքներն ստացել է հուլիսի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Բերքանուշ-Դվին ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է նաև, որ վրաերթը «Մերսեդես Բենց 300-ՏE» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1994 թ. ծնված Ասատուր Մ.-ն:
Կատարվում է նախաքննություն: