ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.10.2014 19:19
Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով
Հոկտեմբերի 16-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Զեյթունի այգու աղբամանների մոտ նռնակ և այլ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Ահարոնյան փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ, աղբամանների մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 112 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, 2 ծխահան պայթուցիչ և պատրույգ` ճայթիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: