ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2013 12:00
Ոստիկանները հայտնաբերեցին փախուստի դիմած կողոպտչին
Փետրվարի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նա ժամը 13.20-ի սահմաններում Շահումյանի հրապարակում ձեռքով հարվածել է 1992 թ. ծնված Լուսինե Հ.-ի գլխին և փորձել հափշտակել պայուսակը, սակայն քաղաքացիների միջամտությունից հետո` դիմել է փախուստի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: