ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.04.2014 12:02
Ոստիկանները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 31-ին, ժամը 21.30-ին, Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի դիմացից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Պետրոս Պ.-ն, որը մարտի 21-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 31-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սեբաստիայի նրբանցքի տներից մեկից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Գեորգի Գ.-ն, որը մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով: