ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.08.2014 12:39
Ոստիկանները հայտնաբերեցին ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողին
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն օրերս Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում կանգնեցրել են 1960 թ. ծնված Արմեն Խ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան` փայտանյութով բարձված:
Ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանության կասկածանքով վարորդը` ավտոմեքենայով, ներկայացվել է բաժին:
Պարզվել է, որ Արմեն Խ.-ն մի ընկերությունից 242.000 դրամով գնել է 22 խմ փայտանյութ` հետագայում վաճառելու նպատակով:
Պարզվել է նաև, որ նա օգոստոսի 6-ից առանց համապատասխան պետական գրանցման զբաղվել է փայտանյութի առք ու վաճառքով:
Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: