ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2013 12:07
Ոստիկանները ժամեր անց հայտնաբերեցին տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին
Հուլիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1935 թ. ծնված Յուրիկ Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Մերսեդես E-124» մակնիշի տաքսի ավտոմեքենայով «Կասկադ» կոչվող տարածքից երկու անհայտ երիտասարդների տեղափոխել է Մուշավան գյուղ, սակայն գյուղի սկզբնամասում գտնվող ամայի վայրում մեքենայի ետնամասում նստած երիտասարդը ձեռքերով բռնել է իր պարանոցը, իսկ առջևում նստածն իր վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է 58.000 դրամ, 100 ՌԴ ռուբլի և 2 ԱՄՆ դոլար, որից հետո դիմել են փախուստի:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներ շնորհիվ՝ նույն օրը, ժամը 19.30-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Մ. Խորենացու փողոցի թիվ 43 հասցեից բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Սամսոն Ա.-ն և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ն:
Նրանք ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Հափշտակվածն առգրավված է:
Սամսոն Ա.-ն և Հարություն Ս.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն: