ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2019 11:00
Ոստիկանները բացահայտեցին Գյումրիում կատարված գողությունը
Մարտի 27-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Մուշի բաժին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մարտի 17-ին նկատել է, որ ժամանակավորապես ՌԴ-ում բնակվող մորաքրոջը պատկանող նկուղի պատը քանդելով՝ գողացել են շինարարական գործիքներ և այլ իրեր՝ պատճառելով 400.000 դրամի վնաս: Ահազանգած տղամարդը հայտնել է նաև, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է հանցագործին գտնել իր ուժերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.35-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Տրդատ Ճարտարապետի փողոցից բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Մհեր Կ.-ն (01.11.2018 թ. համաներմամբ ազատ արձակված), որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողացած ապրանքները վաճառել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Մհեր Կ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: