ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2019 13:25
Ողջերի վրեժը՝ մեռածներից
![Ողջերի վրեժը՝ մեռածներից Ողջերի վրեժը՝ մեռածներից](/resources/police/img/news/big/1573118895,5024.jpeg)
Հոկտեմբերի 11-ին Էլեկտրոնային կապի միջոցով ոստիկանության Կապանի բաժին էր ստացվել մոսկվայաբնակ մի հայուհու դիմումը, որ այս տարվա հոկտեմբերի 4-ին հեռախոսազանգի, այնուհետև նկարների միջոցով տեղեկություն է ստացել Կապանից, թե Կապանի Կավարտ բանավանում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանատանը սրբապղծել են շիրմաքարերը՝ ավելի շատ վնասելով ծնողներինը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ին բաժին է ներկայացել Հալիձոր թաղամասի բնակիչ 39-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ իր նախկին կնոջ քրոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով մետաղյա ձողով հարվածել է հիշյալ ընտանեկան գերեզմանատան շիրմաքարերի նկարներին և վնասել դրանք:
Կատարվում է նախաքննություն: