ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2017 10:49
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելիˊ Վլադիմիր Սերգեյի, իմ ավաˊգ ընկեր,
Ոստիկանության հարգելիˊ աշխատողներ եւ վետերաններ,
շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ։
Հայաստանի ոստիկանությունը բավականին բարդ, դժվարին, բայց եւ փառապանծ ուղի է անցել՝ հավատարիմ իր կոչմանը՝ մշտապես լինելով ժողովրդի կողքին, հանուն օրենքի եւ օրինականության։
Պատմական վճռորոշ ժամանակաշրջանում ստանձնելով նորանկախ երկրի ներքին կայունության երաշխավորի պատասխանատու առաքելությունը՝ ոստիկանությունը թրծվեց Արցախյան ազատամարտում՝ հաղթանակով կռեց իր կայացման ուղին։
Ոստիկանի կերպարն այսօր ամբողջանում է հանցավորության դեմ անհաշտ պայքարի կազմակերպման, հասարակական կարգի ապահովման ոլորտում ունեցած լուրջ եւ ծանրակշիռ ձեռքբերումներով, ինչը ամենօրյա հետեւողական աշխատանքի ու նվիրումի արդյունք է։
Հպարտանում ենք մայրաքաղաքում եւ հանրապետության մյուս բնակավայրերում գիշեր ու զօր ծառայություն իրականցնող, բնակչության անվտանգ առօրյան, կենսագործունեությունն ապահովելու գործում իրենց արժանի ավանդը բերող շարքային ոստիկաններով, սպաներով ու աշխատակիցներով, ում ջանքերի շնորհիվ հուսալիորեն պաշտպանվում են հասարակական կարգը, քաղաքացիների իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ եւ նոր ձեռքբերումներ։
Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարար՝ Դ. ՏՈՆՈՅԱն