ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2017 10:43
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելիˊ պարոն Գասպարյան,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ոստիկանության համակարգի ծառայողներին ու վետերաններին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ։
Մշտապես գտնվելով հասարակության ուշադրության կիզակետում՝ այսօր ոստիկանությունը կոչված եւ զորակոչված է մեկ նպատակի՝ արդյունավետ ապահովել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանվածությունը եւ անվտանգությունը։ Ձեր ամենօրյա աշխատանքը անդուլ պայքար է հանցագործության, օրինախախտության, չարաշահումների, կոռուպցիայի եւ այն ամենի դեմ, որոնք խանգարում են խաղաղ ապրելակերպին։
Որպես հասարակության անվտանգության ապահովման կարեւորագույն նախապայման, հարկ եմ համարում նշել, որ հանցավորության դեմ պայքարում մեր համատեղ ուժերի եւ միջոցների համագործակցության հետեւողական ամրապնդումն ու օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացումը բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը։ Համոզված եմ, որ պահպանելով արդեն իսկ ձեւավորված աշխատանքային համագործակցության ավանդույթները, համատեղ ուժերով մենք կարող ենք ուշագրավ հաջողություններ արձանագրել ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում՝ ի նպաստ օրինականության եւ տարաբնույթ իրավախախտումներից մեր պետության ու հասարակության հուսալի պաշտպանության։
Կրկին շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, ամենայն բարիք եւ աշխատանքային նորանոր հաջողություններ՝ Ձեր բարդ, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ծառայողական առաքելության մեջ։
Խաղաղություն եւ բարեկեցություն Ձեզ եւ Ձեր ընտանիքներին։
Հարգանքով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն,
գեներալ-մայոր՝ Գ. ԿՈՒՏՈՅԱՆ