ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.02.2013 11:15
Շրջված բեռնատարի վարորդը եղել է անսթափ վիճակում
Փետրվարի 4-ին, ժամը 23.35-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երասխ-Երևան ճանապարհին՝ Արաքսավան գյուղի հատվածում, բեռնատար է շրջվել:
Պարզվել է, որ փետրվարի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 72-րդ կմ-ին  «HOWO»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը, որը եղել է  ոգելից խմիչքի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































