ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2019 14:54
Շորթում՝ թղթախաղի միջոցով
Հուլիսի 21-ին 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը մի հյուրանոցում ծանոթ մի տղամարդ, իր հանդեպ բռնություն գործադրելու սպառնալիքով, թղթախաղ խաղալու միջոցով՝ շորթել է 500 հազար դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի ինքնությունը: Ա. Սարգսյան փողոցի բնակիչ, 33-ամյա տղամարդը, շորթում կատարելու կասկածանքով, հուլիսի 22-ին բերման է ենթարկվել:
Նախապատրաստվում են նյութեր: