ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2019 11:07
Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ տարած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 15.55-ին, Սոչի-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և նույն օրը, ժամը 18.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Միքայել Մ.-ն, որը 2017թ. հունիսի 4-ից Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: