ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.05.2018 14:23
Հետախուզվող տղամարդը բերման ենթարկվեց Ջրվեժից

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին, ժամը 14.15-ին, Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արթուր Խ.-ն, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատիժը կրելուց խուսափելու համար: