ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.10.2017 12:21
Թունավորվել են շմոլ գազից
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 00.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբն իրենց մոտ է տեղափոխել 1938 թ. ծնված Սեդա Մ.-ին և 1936 թ. ծնված Արտաշ Մ.-ին:
Ժամը 00.55-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը իրենց մոտ է տեղափոխել 1997 թ. ծնված Սուսաննա Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք հոկտեմբերի 17-ին, ժամը 23.00-ին, գտնվելով տանը, թունավորվել են շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: