ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2019 15:09
Զգուշացեք, շմոլ գազ է
![Զգուշացեք, շմոլ գազ է Զգուշացեք, շմոլ գազ է](/resources/police/img/news/big/1572433848,7122.jpeg)
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.40-ին, Ախուրյանի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Ախուրիկ գյուղից հինգ հոգու բուժօգնության են տեղափոխել:
Մեկնած Ախուրյանի ոստիկանները պարզել են, որ նրանք թունավորվել են հեղուկ գազով աշխատող գազօջախի վրա խաշ եփելու ընթացքում առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: