ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2013 11:52
Շմոլ գազի թունավորում
Հունվարի 28-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երանոս գյուղի 15-ամյա մի բնակչուհի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, աղջիկը թունավորվել է իրենց տան լոգարանում՝ ջրատաքացուցիչից «շմոլ» գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն: