ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.02.2013 10:56
Շմոլ գազի արտահոսքից
Փետրվարի 21-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի սուր թունավորումով Աշտարակ քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2 տնից բուժօգնության են տեղափոխվել 2011 թ. ծնված Հրայր Շահնազարյանը, 2008 թ. ծնված Էռնեստ Շահնազարյանը և 1977 թ. ծնված Կարինե Ծատուրյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն: