ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2018 11:15
Հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

Ապրիլի 4-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի և «Շիրակ» գծային բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արարատ Դ.-ին, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով: