ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 15:22
Շիրակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ
2018 թվականի դեկտեմբերի 17-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից հինգ հազար ռուբլի, 740 հազար դրամ և 400 հազար դրամ ընդհանուր արժողության ութ կտոր ոսկյա զարդեր գողանալու մասին:
Ապրիլի 24-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 29-ամյա Վահե Մ.-ն, որն այս տարվա փետրվարի 16-ից այլ հանցագործություն կատարելու մեղադրանքով կալանավորված է: Պարզվել է նաև, որ Վահեն այս տարվա փետրվարի վեցին մի այլ քաղաքացու բնակարանից գողացել է երկու միլիոն դրամի ոսկյա զարդեր:
Երկու դեպքով էլ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: