ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.05.2019 17:06
Շիրակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ
Ապրիլի 29-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ օգտվելով տանտերերի բացակայությունից, պատուհանի ապակին կոտրել ու մտել են տուն և գումար գողացել:
Նմանատիպ մի ահազանգ էլ ստացվեց մայիսի մեկին. տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակի պատուհանը բացել ու պահարանի վրա դրված զարդատուփից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս:
Մայիսի 12-ին ստացվեց մեկ այլ ահազանգ, այս անգամ ոստիկանության Ախուրյանի բաժնում: Տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացել ու տնից գողացել էին փող:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի, Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով մայիսի 16-ին բերման են ենթարկել 29-ամյա Վահե Մ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունները կատարել է ինքը:
Վահե Մ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքնություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: