ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.08.2019 15:24
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Շիրակի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հանդիպումները միտված են օպերատիվ իրավիճակի վերահսկմանը, ինչպես և բնակչությանը հանցավոր ոտնձգություններից զերծ պահելուն: Հերթականն օրերս իրականացրին Շիրակի մարզի ոստիկանները։ Կարևորելով բնակչության դերը հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում` ոստիկանության ծառայողները բնակիչների հետ հատկապես մանրամասն խոսեցին բնակարանային գողությունների կանխարգելման մասին: Խորհուրդ տվեցին հնարավորության դեպքում բազմաբնակարանային շենքերի մուտքերին տեսահսկող սարքեր, իսկ բնակարանների դռներին որակյալ փականներ տեղադրել: Հիշեցրին, որ ցանկալի է` առաջին հարկի բնակարանների պատուհանները ճաղվանդակներ ունենան: Իրավապահները նաև հորդորեցին գողության դեպքերում ոստիկանություն դիմել առանց ուշացման, քանի որ հանցագործությունների զգալի մասը հնարավոր է լինում թարմ հետքերով բացահայտել նախևառաջ արագ արձագանքման շնորհիվ։ Առաջարկվեց տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն սեփականությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսեցին նաև քաղաքացիների հուզող հարցերը, քննարկեցին դրանք` տալով սպառիչ պատասխաններ։