ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2019 16:23
Շենգավիթի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը
Ապրիլի 27-ին, ժամը 22.00-ին, ոստիկանություն էր զանգահարել 29-ամյա մի կին և հայտնել, որ իրենց տուն գող է մտել:
Մեկնած իրավապահները պարզել էին, որ ահազանգից կես ժամ առաջ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել ու երկրորդ հարկի բնակարանից փորձել էր գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել էր:
Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ, հունիսի 19-ին Ամիրյան փողոցից, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արշակունյաց պողոտայի բնակիչ 21-ամյա մի երիտասարդի: Նա ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: