ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2019 17:36
Շենգավիթի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16․45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի կտրած-ծակած վերքերով Բագրատունյաց պողոտայից հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն կամ հաղորդում տալու։ Չնայած այս հանգամանքին՝ Շենգավիթի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները թարմ հետքերով պարզեցին կատարվածի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդը և մի երիտասարդ փողոցում անհիմն վիճել էին, որի ընթացքում երիտասարդը դանակով մի քանի անգամ խփել էր տղամարդուն։ 17-ամյա կասկածվողի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա դեպքից մի քանի ժամ անց ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացրեց հանցագործության գործիք դանակն ու տվեց խոստովանական բացատրություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։