ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2019 14:14
Շենգավիթի ոստիկանները փայտանյութով բարձված բեռնատար են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Շենգավիթի ոստիկանները փայտանյութով բարձված բեռնատար են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Շենգավիթի ոստիկանները փայտանյութով բարձված բեռնատար են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1570184135,5099.jpeg)
Հոկտեմբերի 3-ին, ժամը 9․45-ին, Շենգավիթի ոստիկանները Շիրակի փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել Աղավնաձոր գյուղի 44-ամյա մի բնակչի՝ հատած ծառի կոճղերով բարձված «ԳԱԶ-53» բեռնատարով հանդերձ։ Ուղևոր 64-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ կտրել է Աղավնաձոր գյուղի իր հողամասի ուռենին և խնդրել ազգականին՝ փայտանյութը տեղափոխել Երևան։
Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։