ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.01.2019 11:02
Շենգավիթի ոստիկանները ժամերի ընթացքում բնակարանային գողություն են բացահայտել
Դեկտեմբերի 31-ին` ժամը 02.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդվեց, որ 1-02 ահազանգած 44-ամյա մի տղամարդու հայտնածով՝ պատշգամբի բաց դռնով մտել են հոր բնակարան և գողացել ոսկյա զարդեր ու նոութբուք:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում: Հենց հաղորդման օրը Երևանի Աճարյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց Լևոն Հովհաննիսյանը: Երևանի բնակիչ, 46-ամյա Հովհաննիսյանը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացվել քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: