ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2018 15:40
Հայտնաբերվեց Շահումյանում
«Կանեփ-կակաչ 2018» օպերատիվ համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊԳՎ, ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 30-ին, ժամը 11.00-ին, Շահումյան գյուղի սկզբնամասից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Գոռ Թ.-ն, որը օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: