ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.06.2017 18:08
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգավանդի խաչմերուկում (գծագիր)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) 2017 թ. հունիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Իսակովի պողոտայով Երևանի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կկազմակերպվի հետադարձի տեղ, ինչի համար տվյալ խաչմերուկի հատվածում լրացուցիչ կավելացվի միայն հետադարձի համար առանձնացված 4-րդ երթևեկելի գոտի: