ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.03.2017 12:35
Հետախուզվողը ներկայացել է Բավրայի սահմանային անցակետ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, 2016թ. օգոստոսի 12-ից ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1987 թ. ծնված Վաղարշակ Ղ.-ն ներկայացել է «Բավրա» սահմանային անցակետ և մարտի 2-ին, ժամը 15.30-ին, տեղափոխվել Շենգավիթի բաժին: