ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.10.2014 12:35
Նրանց հետախուզում էին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1997 թ. ծնված Լյովա Պ.-ն, որը սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:
***
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից Տավուշի մարզի քննչական բաժին է ներկայացվել 1983 թ. ծնված Ռոման Գ.-ն, որը 2014 թ. մայիսի 23-ից Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով: