ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2015 09:47
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2015 թ. 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2015 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 451 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 3-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության 115 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
- հայտարարվել է նկատողություն` 52,
- հայտարարվել է խիստ նկատողություն` 33,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով` 3,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 27:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 14 նյութեր:
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ